Առողջապահություն 3.2012
Ապրենք առանց մակաբույծների
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը: Մակաբույծ որդերի այս աստիճան տարածվածությունը մասնագետները կապում են ախտորոշման և բուժման, սանիտարական, սննդամթերքի պահպանման և օգտագործման նորմերի խախտման հետ: Իրավիճակը էապես բարդանում է ժամանակակից մարդուն շրջապատող վնասակար գործոններով և քրոնիկական սթրեսով պայմանավորված իմունային անբավարարության գործոնով:
Այս կարևորագույն խնդրի շուրջ է հարցազրույցը կենսաբանական գիտությունների թեկնածու Արմինե Գրիգորյանի հետ:
Նախ պարզենք, թե ինչ են մակաբույծները:
- Մակաբույծներն ուրիշների, այսպես կոչված` տերերի, հաշվին սնվող և նրանց վնասող օրգանիզմներ են: Դրանք սովորաբար ախտահարում, թուլացնում ու հյուծում են տիրոջ օրգանիզմը, իսկ եթե անգամ տերը չի հիվանդանում, դառնում է մակաբուծակիր ու դրանց տարածման աղբյուր: Շատ մակաբույծներ տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ: Տարբերում են արտաքին և ներքին մակաբույծներ: Արտաքին մակաբույծներն ապրում են տիրոջ արտաքին ծածկույթների վրա, իսկ ներքինները` տիրոջ ներքին օրգաններում և հյուսվածքներում: Արտաքին մակաբույծները (ոջիլներ, տզեր, մոծակներ) առավելապես արյունածուծ են: Ներքին մակաբույծները կարող են լինել մաշկում (քոսի տիզ, մաշկային բոռ), քթի խոռոչում, ականջներում, բերանում, աչքի մեջ (խոռոչային բոռի թրթուրներ), աղիքներում (հելմինթ` ճիճու. ասկարիդ, սրատուտ, մազագլուխ), հյուսվածքներում (տրիխինելների թրթուրներ, վոլֆարտյան ճանճեր), արյան մեջ (մալարիայի պլազմոդիումներ, ֆիլարիայի թրթուրներ): Մակաբույծները լինում են ժամանակավոր և մշտական: Առաջիններն ապրում են արտաքին միջավայրում կամ տիրոջից ոչ հեռու և տիրոջ վրա հարձակվում են միայն սնվելու նպատակով: Մշտական մակաբույծները մշտապես ապրում են տիրոջ արտաքին ծածկույթի վրա կամ նրա օրգանիզմում:
Ի՞նչ ճանապարհով են մակաբույծները թափանցում մարդու օրգանիզմ:
- Մեզ շրջապատող աշխարհը զերծ չէ վարակներից: Օդում, ջրում, հողում, հատկապես կենդանիների արտաքին ծածկույթի վրա վխտում են զանազան մանրէներ, սնկեր: Այդ իսկ պատճառով օրգանիզմ թափանցելու մակաբույծների ուղիները նույնպես շատ են, քանի որ մենք շնչում ենք, քայլում, լողանում, սնվում: Մակաբույծ հարուցիչները` հատկապես հելմինթները, մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի միջոցով կամ բերանով, քթանցքերով, հետանցքով, հեշտոցով, միզուկի բացվածքով, մակաբույծներով վարակված սննդամթերքի (մսեղեն, ձկնեղեն, բանջարեղեն, միրգ, կանաչեղեն) միջոցով, ինչպես նաև վարակված ջրի օգտագործման դեպքում: Երբեմն մարդը կարող է վարակել ինքն իրեն, օրինակ` եղունգները կրծելով:
Վարակվում են շփումից. ձեռքսեղմումից, դռների բռնակներից, կենդանիներից, տրանսպորտում, դրամի միջոցով, սեռական ճանապարհով և այլն: Վարակը երբեմն փոխանցվում է մորից պտղին:
Ինչպե՞ս են հարմարվում մակաբույծները, հատկապես հելմինթները:
- Մակաբույծներն իրենց շուրջը թաղանթ են ստեղծում, որը ձևավորում են կա°մ մարդու հյուսվածքների օգնությամբ, կա°մ էլ` ինքնուրույն, որն իր քիմիական բաղադրությամբ ամուր է և կայուն: Մարդու օրգանիզմն ինքնուրույն չի կարող դրանց քայքայել: Մակաբույծներն իրենց ծածկում են այնպիսի նյութով, որն իմունային համակարգը չի տարբերում, ընտրում են բորբոքային ռեակցիաների հանդեպ ավելի պաշտպանված հյուսվածքներ, ինչպիսին է ողնուղեղը, կամ, օրինակ` աղիքային մակաբույծները մշակում են այնպիսի ֆերմենտներ, որոնք դրանց պաշտպանում են մարդու մարսողական ֆերմենտներից, օրինակ, ստամոքսաաղիքային տրակտի մակաբույծներն ապրում են թթվածնազուրկ (անաերոբ) միջավայրում:
Մակաբույծներն ունեն ծծիչներ ու կեռիկներ, որոնց շնորհիվ կարողանում են մնալ մարդու օրգանիզմում: Մակաբույծների բոլոր տեսակներն էլ շատ բեղուն են ու դիմացկուն, արագ մուտացիայի են ենթարկվում և ձևափոխվում: Օրգանիզմում միշտ լինում են տարատեսակ մակաբույծներ, այդ է պատճառը, որ դրանց դեմ պայքարելը հեշտ չէ: Օրինակ, խոշոր ճիճուն` հելմինթը, աղիքներում կարող է արտադրել թույներ, որոնք լավ սննդարար միջավայր են տարբեր ախտածին մանրէների կամ սնկերի զարգացման համար, իսկ նրանց ձվերն ու թրթուրները կարող են արյան հոսքով անցնել տարբեր օրգաններ և ախտահարել դրանք: Հիմնական սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են սերունդ տալու համար, վերցնում են մարդու օրգանիզմից:
Արդյո՞ք մենք անպաշտպան ենք մակաբույծների «գրոհի» հանդեպ:
- Մարդը միլիոնավոր տարիներ ապրել է մակաբույծների հետ «կողք կողքի»: Նրա օրգանիզմն ամեն վայրկյան հետ է մղում դրանց ՙգրոհը՚, այսինքն ձևավորել է դրանց ներթափանցումը կանխող յուրօրինակ պաշտպանական հատկություն: Օրինակ, ճիճուները կարող են ոչնչանալ արդեն մարդու բերանի խոռոչում` թքի ֆերմենտի ազդեցությամբ: Հաջորդ արգելքը ստամոքսի թթվային ագրեսիվ միջավայրն է և եթե նույնիսկ մակաբույծներին հաջողվի հաղթահարել այդ պատնեշը ևս, ապա դրանց սպասում է երրորդ պատնեշը` աղիքների տեղային իմունիտետը, որը հակամարմիններ է մշակում ցանկացած օտար գործոնի դեմ, որոնք ընդունակ են ոչնչացնելու խոշոր մակաբույծներին:
Մարդու օրգանիզմը վարակից պաշտպանվում է սեփական իմունային համակարգի միջոցով, որի վրա որոշակի բացասական գործոններ են ազդում: Դրանցից են` շրջակա ոչ մաքուր միջավայրը, սխալ սննդակարգը, անորակ սնունդը (մթերքի մեջ առկա հավելումները, որոնք օգտագործվում են պիտանելիության ժամկետը երկարաձգելու համար), ջուրը, սակավա-շարժությունը, վնասակար սովորությունները, սթրեսները, էլեկտրամագնիսական ճառագայթումը (բջջային հեռախոս, համակարգիչ, միկրոալիքային վառարան, սառնարան և այլն): Ճնշելով իմունային համակարգը, մակաբույծները դառնում են զանազան հիվանդությունների պատճառ, խաթարում բոլոր օրգանների ու օրգան-համակարգերի աշխատանքը, հանգեցնում նույնիսկ հոգեկան լուրջ խանգարումների:
Անխուսափելի՞ է, արդյոք, հելմինթոզով վարակվելը, եթե մակաբույծի ձվերը հայտնվել են ստամոքսաաղիքային տրակտում, եթե այո, ապա վարակվելու դեպքում ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը և ինչպիսի՞ ախտանշաններ են դրանց բնորոշ:
- Օրգանիզմի հակաճիճվային «արգելապատնեշները» թուլանում են, և վարակվելու վտանգը մեծանում է, եթե օրգանիզմը քրոնիկական հիվանդություններից թուլացել է, կամ իմունիտետն ընկել:
Մակաբույծների կենսագործունեության հետևանքով առաջանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնց սովորաբար սկսում են բուժել` չենթադրելով դրանց առաջացման հիմնական պատճառի` մակաբույծների գոյության մասին: Ախտանշանները` սրտխառնոցը, գլխապտույտը, առատ քրտնարտադրությունը, խոնավ ափերն ու ոտնաթաթերը, մաշկի քորը, որովայնի շրջանում ցավը, իրար հաջորդող փորկապությունն ու փորլուծը, գազերը, որովայնի փքվածությունը, այրոցը, հոդացավերը, մկանային ցավերը, շնչարգելությունը, ոտքերի ու ձեռքերի սառնությունը, մաշկի չորությունը, վատ ինքնազգացողությունը, գերհոգնածությունը, գրգռվածությունը, դեպրեսիան, անկումային տրամադրությունը, իմունիտետի անկումը, անհանգիստ քունը, մաշկի սնկային հիվանդությունը, երկարատև փորկապությունը, առատ թքարտադրությունը, քորը հետանցքի շրջանում և այլն, բժիշկներին մոլորության մեջ են գցում: Դրանք կարող են չհուշել մակաբույծների գոյության մասին: Օրգանիզմ մուտք գործելով` մակաբույծների թրթուրները ներթափանցում են օրգաններ ու հյուսվածքներ: Հիվանդության այս փուլը համարվում է սուր, օրգանիզմի դիմադրողականությունը մեծանում է, ի հայտ են գալիս ալերգիկ հակազդեցություններին բնորոշ բարձր ջերմություն` 38-400C, ընդհանուր թուլություն, ակտիվության ու աշխատունակության անկում, նյարդայնություն, գլխացավ, մկանային ցավ, հոդացավ, մաշկի քոր, ցան և այլն:
Հայտնվելով այս կամ այն օրգանում` թրթուրները դադարում են տեղաշարժվել և զարգանալով` վերածվում են հասուն ճիճվի` հելմինթի: Սա հիվանդության գաղտնի փուլն է, որը հազվադեպ է կլինիկական դրսևորումներ ունենում:
Քրոնիկական փուլը սկսվում է այն պահից, երբ մակաբույծի էգը ձվադրում է: Այս փուլը կարող է տարիներ ձգվել, որի տևողությունը կախված է մակաբույծի կյանքի տևողությունից: Փուլին բնորոշ է փորացավը, որը պայմանավորված է մակաբույծի տեղաշարժով (դա հաճախ գաստրիտային ցավ կամ տասներկումատնյա աղիքի խոցային ցավ է հիշեցնում): Կպչելով աղիքների պատերին, ճիճուները վնասում են այն, առաջացնելով բորբոքային օջախ, որը մանրէների «աջակցությամբ» վերածվում է խոցի: Կարող է անգամ անցք, բացվածք առաջանալ: Ճիճուներն ունակ են հատուկ նյութեր (հակապեպսին և հակատրիպսին) մշակելու, որոնք հակազդում են ստամոքսի ու աղիքների ագրեսիվ միջավայրին և խախտում մարսողության գործընթացը, որի հետևանքով կարող են առաջանալ մի շարք երևույթներ:
Փորկապություն
Հելմինթն ինքնին արդեն խանգարում է աղիքներով սննդի անցմանը: Աղիքների ռեցեպտորների մեխանիկական գրգռումը հանգեցնում է ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի խանգարմանն ու մարսողության արգասիքների դուրսբերմանը:
Լուծ
Ճիճուների կենսագործունեության հետևանքով աղիքներում հայտնվում են այնպիսի նյութեր, որոնք թուլացնող հատկություն ունեն: Բացի այդ, աղիքներում ճիճվի առկայությունն արդեն խաթարում է բնական միկրոֆլորայի հավասարակշռությունը, ինչն իր հերթին հանգեցնում է գազառաջացման, որովայնի փքվածության և լուծի:
Լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարում
Որոշ հելմինթներ մտնում են լյարդի արյունատար անոթների համակարգ, արյան հոսքով` լյարդի ու ենթաստամոքսային գեղձի ծորաններ, որի հետևանքով այդ հյուսվածքները վնասվում են: Ճիճուների կուտակումը կարող է հանգեցնել այդ ծորանների խցանման ու մեխանիկական դեղնախտի: Ճիճվային վարակի հետևանքով կարող են առաջանալ թարախային օջախներ (աբսցես) լյարդում, թարախային բորբոքումներ լեղապարկում (խոլեցիստիտ), լեղածորանների բորբոքում (խոլանգիտ), ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), որն էլ կհանգեցնի շաքարային դիաբետի զարգացման:
Անեմիա (սակավարյունություն)
Մակաբույծների կենսագործունեության հետևանքով վնասված աղիքի պատը կարող է արյունահոսել, որի հետևանքով երկաթի անբավարարությամբ պայմանավորված` սակավարյունություն զարգանալ:
Մակաբույծներով վարակվելու հետևանքով առաջացած բարդությունների շարքը կարծես կարելի է դեռ երկար թվարկել: Բայց կարելի է պայքարել` միակցելով ժամանակակից գիտության նվաճումները, հնագույն մեթոդները, բնաբուժական, բժշկական գիտելիքների վրա հիմնված հատուկ ծրագրերը:
Ինչու՞ են հաճախ երեխաները հիվանդանում:
- Խոցելի խումբ են երեխաները, քանի որ նրանց պաշտպանական ֆունկցիաները` թքի ֆերմենտներ, ստամոքսի թթվային միջավայր, աղիքների տեղային իմունիտետ, դեռ ձևավորված չեն լինում, իսկ ստամոքսի թթվային մակարդակն ավելի ցածր է, քան հասուն մարդունը: Դրա հետ մեկտեղ երեխաներն անպայման ուզում են փորձել յուրաքանչյուր առարկայի համը: Այս գործոններով պայմանավորված` հելմինթոզը դառնում է առավելապես մանկական խնդիր: Մասնագետների գնահատմամբ նախադպրոցական տարիքի 10 երեխայից 8-ի մոտ մակաբույծներ կան: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ախտանշաններին: Երբեմն հետանցքի մոտ, մաշկի վրա առաջանում են ճաքեր, այն բորբոքվում է: Աղջիկների հեշտոցի շրջակայքում կարող է տեղային բորբոքային պրոցես առաջանալ, ուղեկցվելով քորով և կարմրությամբ:
Ինչպես նշվեց, հելմինթոզին բնորոշ են ընդհանուր ալերգիկ ռեակցիաները` տենդ, մաշկի կրկնվող ցանավորում և քոր, այտուցներ` ինչպես տեղային, այնպես էլ տարածուն, ավշային հանգույցների մեծացում, ցավ մկաններում, հոդերում, որովայնում, շնչառական ուղիներում, բորբոքային ու դիսբակտերիոզի երևույթներ և այլն: Այդ պատճառով, եթե երեխան հիվանդանում է և ախտորոշումը պարզ չէ, անհրաժեշտ է հելմինթների հայտնաբերման հետազոտություն կատարել: Հայտնի են դեպքեր, երբ երկարատև բուժումից հետո պարզվում է, որ ալերգիկ հիվանդության պատճառը ճիճվակրությունն է:
Հիվանդության ախտորոշման և բուժման ինչպիսի՞ մեթոդներ կան:
- Հնարավոր է, որ հետազոտման արդյունքները մաքուր լինեն, սակայն դա չի նշանակում, որ անձը վարակված չէ: Ճիճվակրությունն ախտորոշվում է երեք հիմնական մեթոդների` կղանքի, արյան հետազոտու-թյան և վեգետոռեզոնանսային թեսթի միջոցով:
Մակաբույծների ձվերի հայտնաբերման նպատակով հետազոտվում է կղանքը: Մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ ձվերի հայտնաբերման դեպքում կեղծ դրական պատասխանի հավանականությունը մոտ է զրոյի: Սակայն հաշվի առնելով մակաբույծների ձվադրման ցիկլայնությունը, նույնիսկ բազմակի հետազոտություններից հետո էլ արդյունքները կարող են բացասական լինել: Բացի այդ, բաժանասեռ որդերով (օրինակ` ասկարիդ) վարակվածության ժամանակ էգ առանձնյակի բացակայության դեպքում ձվերն ընդհանրապես բացակայում են:
Արյան հետազոտության մեթոդը հիմնված է արյան մեջ հակամարմինների հայտնաբերման վրա, որի ախտորոշման սպեկտորը ավելի լայն է և հնարավորություն է տալիս հայտնաբերելու մարսողական համակարգից դուրս գտնվող մակաբույծներին: Քանի որ հետազոտությունը հիմնված է մարդու իմունային համակարգի հետազոտման վրա, ուստի հիվանդության սկզբնական շրջանում (մինչև 6 ամիս) պատասխանը կարող է բացասական լինել: Կեղծ բացասական պատասխան կարող է ստացվել նաև իմունային անբավարարության պատճառով: Բացի այդ, շատ մակաբույծներ օժտված են իմունային համակարգից պաշտպանվելու և իմուն ռեակցիաներից խուսափելու մի շարք հատկանիշներով: Հնարավոր է նաև կեղծ դրական պատասխան ստացվի լիարժեք բուժումից հետո` մինչև 6 ամսվա ընթացքում:
Վեգետոռեզոնանսային թեսթավորման մեթոդը հիմնված է պարազիտների կողմից արձակվող էլեկտրամագնիսական ալիքների գրանցման վրա: Չնայած նրան, որ մեթոդը նոր է տարածում ստացել, այն ունի մոտ 70 տարվա պատմություն: Դա հնարավորություն է տալիս կարճ ժամանակամիջոցում մեծ ճշգրտությամբ ախտորոշել ներկայումս հայտնի պարազիտների ճնշող մեծամասնության առկայությունը օրգանիզմում: Հետազոտության վրա կարող են ազդել օրվա ժամը` իրականացվում է առավոտյան ժամերին, սենյակային պայմանները, հագուստը, ընդունած սնունդը և այլն:
Հիվանդության դեմ կարելի է պայքարել ինչպես հակաճիճվային դեղամիջոցներով, այնպես էլ` միակցելով ժամանակակից գիտության նվաճումներն ու ավանդական մեթոդները` բնաբուժական, բժշկական գիտելիքների վրա հիմնված հատուկ ծրագրերի միջոցով:
Մակաբույծների բիոռեզոնանսային ոչնչացման մեթոդը հիմնված է ամերիկացի հայտնի բժիշկ, մետաֆիզիկոս Հիլդա Կլարկի հետազոտությունների արդյունքի վրա: Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ապրում է որոշակի ալիքային հաճախականություններում, և կան կոնկրետ հաճախականություններ, որոնք մահացու են տվյալ կենդանի օրգանիզմի համար: Նա հաշվարկել է բոլոր հնարավոր մակաբույծների ախտորոշման և ոչնչացման ալիքային հաճախականությունները` մոտ 150 սպեկտոր, որոնց հիման վրա ստեղծվել են սարքեր: Այդ սարքերում հաճախականությունները ստորաբաժանված և հաշվարկված են հելմինթների ու դրանց ձվերի, թրթուրների ոչնչացման, վիրուսների ու բակտերիաների, սնկերի, մաշկային ինֆեկցիոն հարուցիչների, տզերի և բորբոսասնկերի վնասազերծման, ինչպես նաև ախտածին մանրէների քայքայման ու մաքրման համար: Սարքը չունի հակացուցում, քանի որ հաճախականությունները անվնաս են մարդու և նրա օգտակար միկրոֆլորայի համար, սակայն որպեսզի լիարժեք կատարվի օրգանիզմի մաքրումը, մակաբույծների բիոռեզոնանսային ոչնչացումը զուգակցվում է շնչառական մարզումներով և բնաբուժությամբ: Մարզումների շնորհիվ թթվածինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, շատ անաերոբ մակաբույծներ ոչնչանում են արդեն իսկ թթվածնի գերհոսքից:
Ինչպես գիտենք, հիվանդության բուժման համար կիրառվում են ժողովրդական ամենատարբեր միջոցներ, արդյո՞ք դրանք արդյունավետ են:
- Հայտնի են հակաճիճվային հատկություններով օժտված մի շարք բույսեր` սոխ, սխտոր, դդմի կորիզներ, նուռ և այլն, որոնք մատչելի են և պատրաստելը` հեշտ:
- Մեկ բաժին մեխակն ու 10 բաժին վուշի սերմը աղացեք և 70 կգ քաշի հաշվարկով օրական ընդունեք 25 գրամ: Ընդունեք 3 օր, 3 օր ընդմիջեք: Բուժումը տևում է մեկ ամիս:
- Չոր կոճապղպեղը աղացած, փոշիացրած վիճակում խառնեք կաթի կամ ջրի հետ (մեկ թեյի գդալը` 50 գրամի մեջ): Այս միջոցը համարվում է նաև երկարակեցության թուրմ, որի դեպքում կոճապղպեղին ավելացվում է չոր կիտրոնակեղև` կրկին աղացած վիճակում, խմեք ուտելուց առաջ:
- Լավ միջոց է նաև 2 պճեղ սխտորի ու մեկ կիտրոնի թուրմը, որի համար օգտագործվում է 1 լիտր եռացրած և սառեցրած ջուր` մեկ ճաշի գդալ մեղրով: Պետք է խմել ամեն առավոտ` 30 գրամ, ուտելուց առաջ:
- Նռան կեղևները մի նետեք. դրանք կարելի է չորացնել ու մանրացնել. խմել 1/2 թեյի գդալ` օրական 3 անգամ:
- Արդյունավետ է նաև գազարի սերմերի թուրմը. երեկոյան մեկ թեյի գդալ սերմի վրա լցրեք եռացրած ջուր, առավոտյան քամեք, ստացվածը բաժանեք 3 մասի, խմեք ուտելուց մեկ ժամ առաջ:
Պետք է հիշել, սակայն, որ հելմինթների առկայությունը կարող է պարզվել միայն հետազոտությունների միջոցով, և միայն բժիշկը կօգնի ընտրելու բուժման ճիշտ եղանակը:
Արդյո՞ք կարելի է կանխարգելել հիվանդությունը:
- Բժիշկներն անընդհատ հիշեցնում են անձնական հիգիենայի պահպանման կարևորության մասին, ուշա-դրություն հրավիրում ախտանշանների վրա, հորդորում անալիզներ հանձնել` հելմինթների առկայության կամ բացակայության մասին իրազեկվելու նպատակով:
Կանխարգելիչ նկատառումներով հարկ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լավ լվանալ բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենը: Չի կարելի վատ մշակված ձուկ և միս (հատկապես` խոզի), չի կարելի բաց ջրամբարներից ջուր խմել: Ցանկալի է, որ երեխաները քնեն տարբեր մահճակալների վրա, նրանց սովորեցրեք հաճախ լվացվել` հատկապես քնելուց առաջ, կարճ կտրեք նրանց եղունգները:
Կանխարգելումը ենթադրում է հիվանդների հայտնաբերում և բուժում, ինչպես նաև հարուցիչների ոչնչացում: Անհրաժեշտ է վարակման հնարավոր շրջաններում ձեռնարկել մարդկանց վարակումը կանխարգելող միջոցառումներ:
Պետք է ամրապնդել և բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, ճիշտ սնվել, լինել ֆիզիկապես ակտիվ, հրաժարվել դիմադրողական համակարգը ճնշող գործոններից, վնասակար սովորություններից, հնարավորինս արագ ազատվել սթրեսային վիճակից, աշխատել քիչ օգտվել էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր համարվող սարքերից` բջջային հեռախոս, համակարգիչ, միկրոալիքային վառարան, սառնարան և այլն: Եղունգները կրծելու երեխաների սովորությունը կարող է վարակման կամ ինքնավարակման պատճառ դառնալ:

Կարդացեք նաև

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...


Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...


Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...


«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...


Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...


Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն